Բրենդի պատմությունը

Աշխարհի նորաձևության կենտրոն հանդիսացող Իտալիայում, տարիներ առաջ ստեղծվեց ևս մեկ բարձրակարգ և լյուքսային ապրանքանիշ, որը ստեղծման առաջին իսկ օրերից գնահատվեց և դարձավ հայտնի ու ճանաչված ապրանքանիշերից մեկը` Castello d`Oro անվանումով (թարգմանաբար՝ «Ոսկե ամրոց»)։ Ի սկզբանե «Castello d'Oro» ապրանքանիշը ներկայացնում էր միայն դասական ոճի հագուստ, մասնավորապես` կոստյումներ, վերարկուներ և վերնաշապիկներ: Ապրանքանիշի հիմնադիրները և հագուստի դիզայներները ոճային շեշտադրում էին կատարել դասական հագուստի և աքսեսուարների վրա, որպեսզի այն ծառայի հատկապես բիզնես բնագավառի մարդկանց և հաղորդի իդեալական էլեգանտություն։ Բոլոր հագուստները կարվում էին ձեռքով և ընդունվում էին միայն անհատական պատվերներ։ Հագուստ և աքսեսուարներ արտադրող ընկերության մոտեցումն ու որակը ստեղծել էր յուրահատուկ մի ձեռագիր, որն ամիս առ ամիս գրավում էր առավել շատ համախոհների։ Հետագայում ընդլայնելով իր գործունեությունը և ցանկանալով սեփական բրենդի սիրահարների շրջանում ունենալ տարբեր ոճ նախընտրող անձանց, Castello d`Oro-ն փոխեց իր հայեցակարգն ու տեսականուն ավելացրեց տրիկոտաժից պատրաստված հագուստ, կաշվե աքսեսուարներ, դենիմից կարված տաբատներ և այլն: «Castello d'Oro» ապրանքանիշի ողջ արտադրությունը տեղակայված է Իտալիայում, մասնավորապես Վիչենցա, Տոսկանա և Լոմբարդի շրջաններում: Այստեղ ոչ միայն կարվում, այլ նաև մշակվում է արտադրանքի դիզայնը, օգտագործվում են սեփական արտադրության կոճակները, ինչպես նաև հարակից այլ պարագաներ: «Castello d'Oro» ապրանքանիշի կոստյումները հայտնի են ողջ աշխարհում իրենց որակական բարձր հատկանիշներով, կիրառվող կտորների և կաշիների լավագույն տեսականիով։ Դա է պատճառը, որ այս ապրանքանիշը դուր է գալիս ինչպես հայտնի մարդկանց, այնպես էլ մարդկանց, ովքեր գնահատում են էլեգանտությունն ու ձեռքով կարված հագուստի և կոշիկների բացառիկությունը: Կոստյումների պատրաստման համար ընտրվում են լավագույն գործվածքները և ներգրավվում են տաղանդավոր վարպետներ: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, «Castello d'Oro» ապրանքանիշը նախապատվություն է տալիս ձեռքով կարվող հագուստի և կոշիկների մոդելներին, իսկ ձմեռային վերնահագուստը պատրաստվում է միայն քաշմիրից, բրդից և բնական ծագում ունեցող կաշիներից: Գոտիներն ու այլ աքսեսուարները կարվում են լավագույն կաշիների ամբողջական հատվածներից, իսկ կոշիկները՝ ներկվում և փայլեցվում են ձեռքով, առանց ժամանակակից սարքերի: Կոստյումների ստեղծման համար օգտագործվում են ժամանակակից տենդենցներ և էքսկլյուզիվ նյութեր, իտալական «Loro Piana» և «Dormeul» նորաձևության տների կտորներ և գործվածքներ, «Carriagi» նորաձևության տան մետաքս, ինչպես նաև՝ տրիկոտաժ, քաշմիր, բամբակ, ուղտի բուրդ և ձիու մազ, իսկ աքսեսուարները պատրաստվում են էկզոտիկ կենդանիների` ջայլամի, կոկորդիլոսի կաշիներից: Կոկորդիլոսի կաշին կիրառվում է նաև հագուստի հարակից այլ դետալների ստեղծման համար: Հագուստի իդեալական տեսքը ընդգծվում է մաքուր գծերի, ոճային կատարյալ լուծումների, բացառիկ գործվածքների ընդունելի համադրության շնորհիվ: «Castello d'Oro» ապրանքանիշը հանդիսանում է հանրահայտ իտալական սպորտային ակումբների պաշտոնական գործընկերը: Այս ապրանքանիշի հագուստն են կրում հանրահայտ ֆուտբոլիստներ, հոկեյիստներ, ձյուդոյիստներ և այլ սպորտսմեններ: «Castello d'Oro» ապրանքանիշը և նրա տաղանդավոր դիզայներներն ամեն տարի ներկայացնում են նորահայտ տեսականի, որը գալիս է լրացնելու արդեն առկա դասական հավաքածուն, ինչպես նաև «smart casual» ոճի սիրահարներին թույլ է տալիս ստանալ նրբագեղ և անկաշկանդ ոճային կերպար:

Մենք առաջարկում ենք՝

Հագուստի չափերի փոփոխում

Առաքում Ձեր նշված հասցեով։

Մեր առանձնահատկություններն են՝

Էլեգանտ և նորաոճ հագուստի մեծ ընտրություն

Էկզոտիկ կոշիկների աքսեսուարների լայն տեսականի

1

Գեղեցիք ոճաբանություն

Castello d'Oro իտալական ապրանքանիշի ցանկացած իր ունի վառ արտահայտված ոճայնություն, որը նախատեսված է համարձակ ու ինքնավստահ անհատների համար։

2

Անկրկնելի դիզայն

Castello d'Oro Yerevan սրահն առաջարկում է հանրահայտ իտալական բրենդի տղամարդկանց բարձրակարգ հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ:

3

Ձեռագործ իրեր

Castello d'Oro Yerevan բրենդը դուր է գալիս այն մարդկանց, ովքեր գնահատում են էլեգանտությունն և ձեռքով կարված հագուստի և կոշկեղենի բացառիկությունը:

TOP