ՄԵՐ ՄԱՍԻՆ

Երևանում արդեն 2-րդ տարին է գործում է իտալական «Castello d'Oro» ապրանքանիշի խանութ-սրահը, որը ներկայացնում է պրեմիում դասի հագուստ, կոշիկ և աքսեսուարներ իրական որակ գնահատողների համար։ «Castello d'Oro»-ն մոնոբրենդային լյուքս դասի խանութ-սրահ է, որը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող իտալական նորաձև ապրանքանիշը և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Խանութ-սրահն իր հյուրընկալ դռները բացել է 2015 թ. հոկտեմբերին: Ի սկզբանե առաջնորդվելով այն գաղափարախոսությամբ, որ ժամանակակից կյանքում տղամարդիկ բավականին հետևողական են իրենց արտաքինի նկատմամբ և չեն խնայում միջոցներ ու ժամանակ խնամված և ներկայանալի տեսք ունենալու համար, նպատակահարմար գտանք Երևանում ներկայացնել իտալական ամենահայտնի և բարձրակարգ բրենդերից մեկի՝ «Castello d'Oro»-ի հագեցած տեսականին։ Մեր խանութ-սրահում միշտ առկա են սեզոնային նոր հավաքածուներ։

Տեսականին այնքան մեծ է, որ կարող է գոհացնել ցանկացած հաճախորդի, նույնիսկ ամենաքմահաճին։ Բացի ներկայացված ապրանքի հագեցած լինելուն, այստեղ նաև մեծ ուշադրություն է դարձված խանութ-սրահին, որը Ձեզ դուր կգա իր հանգիստ, տրամադրող ինտերիերով, բարձր սպասարկմամբ և անհատական մոտեցմամբ։ Սրահի ներդաշնակ ինտերիերը և մթնոլորտը թույլ կտան, որպեսզի ցանկացած հաճախորդ զգա բրենդի իրական որակը, վայելել իտալական նորաձևության համապատասխան ձեռագիրը և ի վերջո կատարի ճիշտ ընտրություն։

Սրահում ներկայացված են՝ դասական, նորաձև կոստյումներ, ջեմփերներ, տաբատներ, վերնաշապիկներ, կոշիկներ, գոտիներ, գուլպաներ, փողկապներ և այլ աքսեսուարներ։

Մենք առաջարկում ենք՝

Հագուստի չափերի փոփոխում

Առաքում Ձեր նշված հասցեով։

Մեր առանձնահատկություններն են՝

Էլեգանտ և նորաոճ հագուստի մեծ ընտրություն

Էկզոտիկ կաշիներից կոշիկների աքսեսուարների լայն տեսականի

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

«Castello d'Oro» ապրանքանիշն և նրա տաղանդավոր դիզայներներն ամեն տարի ներկայացնում են բոլորովին նոր տեսականի, որը համահունչ կերպով լրացնում է արդեն առկա դասական տեսականին, ինչպես նաև «smart casual» ոճի սիրահարներին թույլ կտա նրբագեղ և անկաշկանդ ոճային կերպար ստանալ:

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, «Castello d'Oro» ապրանքանիշը նախապատվություն է տալիս ձեռքով կարվող հագուստի և կոշկեղենի մոդելներին, իսկ ձմեռային վերնահագուստը պատրաստվում է միայն քաշմիրից, բրդից և բնական ծագում ունեցող կաշիներից:

ԲԻԶՆԵՍՄԵՆԻՆ ՎԱՅԵԼ ՈՃ

Նոր տեսականի

TOP